ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել 5-10 տարեկան դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն 6 երեխա է մահացել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեկ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևնքով։
Ինչպես հայտնում է BBC-ն, ավտոբուսը, որում եղել է 5-10 տարեկան 35 դպրոցական, մեծ արագությամբ բախվել է ծառին և գրեթե 2 մասի բաժանվել։ Բացի մահացածներից, 23 երեխա մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ հոսպիտալներում մարդկանց կամավոր, երկար հերթեր են գոյացել, ովքեր արյուն են հանձնում՝ երեխաներին փրկելու համար։
Նախնական վարկածներից մեկով՝ մինչև ծառին բախվելը ավտոբուսը հարվածել է էլեկտրասյանը։ Վարորդը ողջ է մնացել և ներկա պահին ցուցմունքներ է տալիս ոստիկանությանը։