211652_close_icon
views-count433 դիտում article-date 12:50 16-09-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai Kona»-ն. վերջինը հայտնվել է առվակում՝ բախվելով ծառերին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում բախվել են  «Mercedes» և «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Hyundai Kona»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվակում՝ ծառերի մեջ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարեկները սպասում են բժշկական եզրակացությանը, ինչից հետո կորոշեն կազմված փաստաթղթերը ուղարկե՞ն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից