Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքի պաշտպան տիկին Սաբինա Ալիևան օրեր առաջ անդրադարձ է ունեցել Ադրբեջանում գտնվող հայ կալանավորներին, այսինքն մեզ և ներկայացրել, որ ամեն ինչ օրենքի, մարդու իրավունքների և միջազգային նորմերի շրջանակում է, և որ ինքը կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունենում մեզ հետ և որևէ խնդիրներ չունեն։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձում։
Նա, մասնավորապես, նշել է. «Այո, ես հաստատում եմ, որ երեք տարվա մեջ նա երեք անգամ հանդիպել է մեզ հետ, վերջին անգամ այս տարվա մայիսի 5-ին՝ չորս ամիս առաջ։ Իր ասած այդ կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկություններ ենք տվել նրան մեր իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի խախտումների մասին, շատ բաց ու հստակ, ինչպես մեր իրավունքների առնչվող, այնպես էլ այլ խնդիրների հետ կապված. ակնկալել ենք իր միջնորդությունն ու աջակցությունը։
Մենք երախտամոռ չենք և առիթն օգտագործելով մեկ անգամ ևս հրապարակավ ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սաբինային իր նրբանկատության և մեզ ուղարկված սուրճի, թեյի, քաղցրավենիքի և գրքերի համար, բայց մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է։
Ստիպված եմ մի քանի հարցեր բարձրաձայնել և ուղղել Սաբինա խանումին, վստահ եմ որ նա հետևում է մամուլին և կտեղեկանա իմ պատգամներին. Այս տարվա մայիսի 5-ին մեզ հետ հանդիպման ժամանակ գրավոր դիմումով և բանավոր խնդրել էինք տիկին օմբուդսմենին բացի ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճռի ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու կամ պաշտպանիս միջոցով կամ ՀՀ իր գործընկերոջ։ Նրան նաև տեղեկացրել եմ, որ ոչ պաշտպանս, և ոչ էլ որևէ պաշտպան չունի այդ վճիռը։ Ի դեպ մինչև հիմա էլ չունեն արգելք է դրված։ Նա խոստացավ՝ «Հայերեն տարբերակի հետ գործ չունեմ, ադրբեջաներեն տարբերակը կփորձեմ հասցնել»։ Չորս ամսից ավելին է անցել և ոչինչ, ես և ընտանիքս սպասում ենք, տիկին Ալիևա։
Իմ ընտանիքն ու հարազատներս իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են մեզ դատում և ինչ վճիռ է կայացվում, նույնը մյուսների ընտանիքները։ Իրավունքի կամ նորմերի խախտո՞ւմ է, թե՞ ոչ, որ պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում։ Մենք էլ փորձում ենք մեր ձեռքի տակ եղածը փոխանցել, չեն թույլատրում, ուղղակի խոչընդոտներ են ստեղծում։
Նույն օրը՝ մայիսի 5-ին տիկին օմբուդսմենին տեղեկացրի, որ փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը որևէ կայքէջում չի հրապարակվել։ Նա զարմացավ և ինչ-որ բաներ գրեց, և ի՞նչ, նույնպես չորս ամիս է անցել մեր խոսակցությունից, իսկ յոթ ամիս դատավճռի կայացումից հետո։ Որտե՞ղ է այն հրապարակվել, Ադրբեջանի դատական համակարգի, արդարադատության, կառավարության, ո՞ր գերատեսչության կայքէջերում։
Գուցե դուք ձեր կայքում դա զետեղեիք, չէ՞ որ մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար, համաշխարհային հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու՝ ում ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։ Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ։ Ես կասեի մաքուր միջնադար է։
Եվս մեկ խնդիր. մայիսի 5-ին ես նրան տեղեկացրեցի որ դեռևս 2025–ի օգոստոսի 22-ից ոչ ես ոչ իմ ընկերները չեն կարողանում լիազորագիր տրամադրել մեր վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նա մեր շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և նրանից դուրս։ Եվ ի՞նչ։ Տիկին օմբուդսմենը այստեղ էլ զարմացավ և գրառումներ կատարեց՝ քայլեր ձեռնարկելու համար։ Մենք բացատրեցինք նրան և նա լավ գիտի, որ Ադրբեջանի պատկան մարմինների արհեստական խոչընդոտներն են պատճառը։
Չորս ամիս է անցել, իսկ 2025–ի օգոստոսից՝ 13 ամիս, մեկ տարուց ավելի, մի բան փոխվե՞լ է, սա մարդու և միջազգային իրավունքի ոտնահարո՞ւմ է, թե՞ ոչ։
Հավելել տեղեկացնեմ տիկին օմբուդսմենին, որ Բաքվի վերաքննիչ դատարանի 2026–ի օգոստոսի 6-ի դատական վճիռը (14 րոպեանոց դատական նիստի մասին է խոսքը, որին ներկա էին նաև իր գրասենյակի ներկայացուցիչները), մինչ այս պահը նույնպես չենք ստացել, չեն տալիս և վերջ։
Գուցե հիմա էլ են հայերեն թարգմանության պատճառաբանությամբ ձգձգում դրա տրամադրումը, թե քաղաքական եղանա՞կն է ամպամած, թե պետք է ասի՝ դա ձեր խնդիրը չէ, ձեր պաշտպաններն են իրավունքի հարցերով զբաղվում։ Դատական նիստից հետո ոչ պաշտպաններ ենք տեսել, ոչ էլ մեր հարցերին պատասխանող կա։
Ի դեպ, ես ադրբեջաներեն տարբերակի վճիռն եմ ուզել, բայց ոչ մի արդյունք։ Եվ նմանատիպ ոչ կենցաղային շատ հարցեր մեր իրավունքներին, միջազգային նորմերին առնչվող, իսկ որքանո՞վ է հասանելի Ադրբեջանի օմբուդսմենը, կամ ինչպե՞ս կարելի է թեժ գծով կապ հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ՝ լինի Բաքվի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում կամ այստեղ՝ քրեակատարողական հիմնարկում։ Ավելի լավ է այդ մասին չխոսեմ, կոռեկտ չէ։ Կարճ ասեմ՝ ոչ մի ձևով։
Հարգարժան Սաբինա խանում, հույս ունեմ ձեզ մոտ ժամանակներս կհյուրընկալենք մեր հյուրընկալ խցում։
Իսկ հիմա մի քանի խոսք ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին և ՀՀ իշխանության պատկան անհատներին։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի հարգարժան պաշտպան, ես ձեզ մայիսի 6–ին հեռակա կարգով դիմել էի մի քանի հարցերով՝ ունենալով որոշ ակնկալիքներ, զրո արդյունք։ Հարցերը չկրկնեմ, բայց այն ժամանակ ես կասկածում էի ձեր պատասխանատվության և խիզախության վրա, կարծես չեմ սխալվել։
Ձեզ համար որևէ խնդիր չէր որևէ ձևով ստանալու այդ դատավճիռը և մեղադրականը և ընտանիքիս փոխանցելու։ Միաժամանակ կծանոթանայիք բովանդակությանը և կտեղեկանայիք, թե ինչ շինծու և կեղծ մեղադրանքներ ու ձևակերպումներ են արված մեր ժողովրդի ու մեր պետության հասցեին։
Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի Ումբաչիի քրեակատարողական հիմնարկ, մեզ հետ հանդիպման, կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է, որ լինի, գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։
Ադրբեջանի Հանրապետության ձեր գործընկերուհին էլ հավանաբար ձեզ կուղեկցի, և դուք, ինչպես ասում են, առաջին ձեռից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետևյալ է. Պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեղադրական ակտ ու եզրակացություն կոչված փաստաթղթերը, դատավճիռները և ինքներդ քննարկեք, թե կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադառնող հարցեր:
Մենք բնականաբար այդ ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի և պատասխաններ, և բացատրություններ: Մի կասկածեք, այս դատավարությունը Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի։ Դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք, այլ հարց է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։
Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է։ Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձիք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են, իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս ձեր։ Ժողովրդական լեզվով ասած մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք, օրինակ վերցրեք օտարներից, շնորհակալություն, պինդ եղեք ժողովուրդ»։