211652_close_icon
views-count2083 դիտում article-date 13:41 09-09-2026

Եթե տուն կառուցող շահառուն 3 տարում ավարտական ակտը չներկայացնի, տրված գումարները պետությունը հետ կվերցնի

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հիշեցնում է, որ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում եթե շահառուն չի ներկայացնում ավարտական ակտը, ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները ենթակա են վերադարձման պետությանը։

Նախարարության հաղորդագրությունում նաև ասվում է. «Ուստի հորդորում ենք խստորեն հետևել ծրագրի պահանջներին՝ հետագայում աջակցության գումարների հետվերադարձի խնդրից խուսափելու համար։

2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերվում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 թվականին։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3361 ընտանիք, որից 3183-ն արդեն վարկավորվել է, իսկ 478-ը ներկայացրել է ավարտական ակտ։

Ծրագրի մանրամասներին, բնակավայրերի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»։

Նմանատիպ նյութեր