211652_close_icon

Սեպտեմբերի 1-ից Արցախում 5 միլիոն դրամ կտրամադրվի գյուղում տուն կառուցող երիտասարդ ընտանիքներին

views-count4037 դիտում article-date 15:59 20-08-2020
Մոտ հինգ տարի առաջ ԱՀ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայքներում տուն էին կառուցում: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ «Արցախի Հանրապետության գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» ԱՀ կառավարության N 353-Ն որոշման մեջ արդեն կատարել ենք հետևյալ երկու կարևոր փոփոխությունները, որոնք սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն. Ա) Նշված նպատակով տրամադրվող երեք միլիոն դրամը դարձել է հինգ միլիոն դրամ: Բ) Սահմանված տարիքային շեմը 40-ից դարձել է 50: «Կարծում եմ՝ այս փոփոխությունները կարևոր խթան կդառնան գյուղական համայնքների համաչափ զարգացման և բնակարանաշինության համար՝ բարելավելով բազմաթիվ ընտանիքների կենսապայմանները: Ուստի մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»:- գրել է Արցախի նախագահը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր