Վթարի ենթարկվեց ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը և զոհվեց 50 մարդ․ Պատմության այս օրը
1429 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ տարան ֆրանսիացիների նկատմամբ:
1809 թ. – ծնվել է Չարլզ Դարվինը, անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ (մահ. 1882 թ.):
1899 թ. – Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնեց Կարոլինյան և Մարիանյան կղզիները:
1909 թ. – ծնվել է Արամ Ղանալանյանը, հայագետ, բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1983 թ.):
1912 թ. – Չինաստանում ավարտվեց Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց Ցին դինաստիան:
1935 թ. – ծնվել է Հրանտ Մաթևոսյանը, հայ ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ (մահ. 2002 թ.):
1950 թ. – ստեղծվեց Եվրոպական հեռարձակողների միությունը:
1961 թ. – ԽՍՀՄ-ից տիեզերք ուղարկվեց «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը. այն Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն էր:
2009 թ. – ամերիկյան Colgan Air ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում. զոհվեց 50 մարդ: