211652_close_icon
views-count23858 դիտում article-date 16:17 15-12-2024

Հակասանիտարական վիճակ՝ Արաբկիրում. կեղտաջուրը գլխավոր փողոցով մեկ շաբաթ է հոսում է, իսկ Երևանի քաղաքապետարանից, Արաբկիրի թաղապետարանից ու «Վեոլիա ջրից» նմուշի համար ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում ժամանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի բնակիչներից, ովքեր ամենավերջին խոսքերն են ուղղում Երևանի քաղաքապետարանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ մեկ շաբաթ է Գյուլբենկյան փողոցի 2-րդ շենքի դիմաց՝ դիտահորից դուրս է գալիս կեղտաջուրը և ողողում ողջ փողոցը։ 

Բնակիչներն ասում են. «Դիմել ենք և՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ Արաբկիրի թաղապետարան, և՛ «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական պատասխան։

Արդեն զզվել ենք այդ համարները հավաքելուց, զանգում ենք, եթե առաջ պատասխանում էին, հիմա տեսնում են, որ մեր համարներն են, էլ չեն էլ պատասխանում։

Ամբողջ տարածքում բավականին շատ բարձրահարկ շենքեր, սեփական տներ, օբյեկտներ, այդ թվում՝ սննդի կետեր կան ու չեն մտածում, որ էդ ահավոր վիճակը պետք է օր առաջ վերացնել։

Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման բարձիթողի վիճակ ու ոչ ավել, ոչ պակաս՝ Երևանի մարդաշատ վայրերից մեկում։

Հիմա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք։ Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա 2 օրում Երևանում սառնամանիք է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ էս կեղտաջուրը սառի, հավատացեք վթարներն անպակաս են լինելու։ Երևի մեր թաղապետին չի էլ հետաքրքրում իր բնակիչների խնդիրը։ 

Այ եթե նա մեր կողմից ընտրվեր, հաստատ մի բան կաներ։ Նշանակել են, տաքուկ կաբինետից այն կողմ ոչ մի բան չի տեսնում։Հզոր ու բնակչի թիկունքին կանգնող թաղապետեր ենք ունեցել՝ Ալբերտ Երիցյանը, Հրայր Անտոնյանը, Արամ Ազատյանը նրանց ժամանակ չէին էլ թողնի, որ բնակիչը զանգահարի իրենց, «Վեոլիա ջրին» կաբինետից կհանեին, կկանգնեն գլխներին ու կպարտավորեցնեին գարշահոտը վերացնել։ Հիմա էս մեր թաղապետին սկի «դուզգունի» դեմքով էլ չենք տեսել, ուր մնաց, որ մեր զանգերին պատասխանի ու դրական լուծում տա։

Ամոթ է, Երևանի քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի, «Վեոլիա ջրի» պաշտոնյաներ, հետո էլ ասում եք Երևանը, երևանցիներին սիրում եք։ Եթե նման վերաբերմունք ենք ցուցաբերում մեր նկատմամբ, ապա ձեզ էդ աթոռին նստեցնողը պետք է հետևություններ անի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր