Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում․ բնակիչները պնդում են՝ «Վեոլիա Ջուրը» չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները և ջրի փոխարեն օդ է վաճառում․ օրերով զրկված են կենսական խմելու ջրից․ նրանք դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում: Բյուրեղավանի համայնքապետարանի դիմաց էին հավաքվել մեծ թվով բյուրեղավանցիներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին վերջ տալ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող բացահայտ թալանին ու անպատժելիությանը: Մարդիկ պահանջում են տարրական մարդկային պայման՝ որ ընկերությունը վերջապես կատարի իր պայմանագրային պարտավորությունները և իրենց ապահովի նախատեսված գրաֆիկով ջրամատակարարումով:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն իրենց վրդովմունքն էին արտահայտում «Վեոլիա Ջրի» որդեգրած անպատասխանատու վարքագծի դեմ․ «Օրական ընդամենը մի քանի ժամով են ջուր տալիս ու դրանով համարում, որ իրենց պարտականությունը կատարել են։ Լինում են օրեր, որ ընդհանրապես ջուր չենք ունենում։ Ամռան այս տապ օրերին առանց ջրի ուղղակի անհնար է ապրել, անհնար է տարրական կենցաղավարություն անել, հիգիենայի կանոնները պահպանել։ Գրաֆիկով ջուրը պետք է լինի առավոտյան 07։00-ից մինչև 17։00-ն, բայց դա միայն թղթի վրա է»։
Բնակիչները փաստում են մի ողբերգական ու աբսուրդային իրողություն. ծորակները բացելիս ջրի փոխարեն միայն օդ է գալիս, որի արդյունքում ջրաչափերը պտտվում են, և քաղաքացիները ստիպված են լինում հսկայական գումարներ վճարել ոչ թե ջրի, այլ «Վեոլիայի» մատուցած օդի համար։
«Այլևս չգիտենք՝ ինչպես պարտավորեցնենք այս ընկերությանը, որ այս հարցը վերջնական լուծում ստանա։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում, այս ջրառատ տարում, երբ բոլոր ջրավազաններն ու ջրամբարները լեփ-լեցուն են, մենք հայտնվենք անապատի կարգավիճակում ու ջրի կաթիլի երեսին կարոտ մնանք։ Մեր կարծիքով ու կասկածներով՝ մեր հասանելիք ջուրը թաքուն վաճառում կամ ուղղորդում են Նուռնուս համայնք, քանի որ այնտեղ կան շքեղ լողավազաններ, որոնցից բնակիչները մեծ շահույթներ են ստանում, իսկ մեզ՝ Բյուրեղավանի բնակիչներիս, այսպես բացահայտ անտեսում ու արհամարհում են»,- ավելացրին դժգոհող քաղաքացիները։
Հատկանշական է, որ բնակիչները քանիցս դիմել են համայնքապետարան, և տեղական իշխանությունները նույնպես կանգնած են ժողովրդի կողքին. համայնքապետարանի աշխատակիցներն էլ բնակիչների նման ջուր չունեն և նրանց հետ հավասար պայքարում են, որ այս խայտառակ հարցը լուծվի։
Իրավիճակն էլ ավելի է բարդանում բազմաբնակարան շենքերում։ Եթե անգամ «Վեոլիան» բարեհաճում է մի քանի ժամով ջուր տալ, ապա ճնշումն այնքան թույլ է, որ 2-րդ հարկից բարձր ջուրը պարզապես չի հասնում։ Մարդիկ, այդ թվում՝ ծերեր ու երեխաներ ունեցող ընտանիքներ, մնացել են դույլերով ու ձեռքով ջուր կրելու հույսին՝ կրկին հետադիմելով դեպի միջնադար։
Բյուրեղավանցիները նշում են, որ եթե «Վեոլիա Ջուրը» անհապաղ չվերանայի իր սպասարկման որակը, չդադարեցնի քաղաքացիների հաշվին գերշահույթներ դիզելն ու ջրազրկելու այս հանցավոր քաղաքականությունը, իրենք դիմելու են ավելի կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչև կենտրոնական ճանապարհների փակում, քանի որ ջրի բացակայությունն արդեն սպառնում է իրենց առողջությանն ու գոյությանը։ Հուսահատված բնակիչներն այլևս որևէ ակնկալիք չունենալով պատասխանատու գերատեսչություններից՝ բաց նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով երկրի ղեկավարի անձնական միջամտությունը, որպեսզի վերջ դրվի «Վեոլիա Ջրի» կողմից իրականացվող այս անօրինականությանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի