Արարատի մարզի Նշավան բնակավայրի Պերճ Պռոշյան փողոցը անձրևին վերածվում է ցեխի արտադրամասի, իսկ քամու ժամանակ էլ փոշին է խեղդում մարդկանց․ իրար կցոնված էլեկտրալարերն էլ խոշոր չափի նյութական վնաս են պատճառում բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Նշավան բնակավայրի գլխավոր փողոցներից մեկում երբ եղանակը անձրևում է, այն վերածվում է ցեխի արտադրամասի, իսկ երբ քամի է լինում, փոշին է խեղդում մարդկանց։
Արդեն մի քանի տարի է պատասխանատուները խոստացել են, որ Պերճ Պռոշյան փողոցում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ ու բնակիչները կազատվեն այդ դարդից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ոչ միայն նշված փողոցի, այլ նաև գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Երբ Արտաշատից մտնում ես գյուղ, առաջինը հենց Պերճ Պռոշյան փողոցն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Քանի տարի է՝ խոստացել են, որ կասֆալտապատեն, բայց դատարկ խոստումներ են դրանք։ Էլ ոչ մարզպետին ենք հավատում, ոչ էլ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարին։ Մարզպետն ու քաղաքապետը մի անգամ որ բարեհաճեն գյուղ գալ, տեսնել էս վիճակը, գուցե ցուցաբերեն մարդկային մոտեցում ու փողոցի բնակիչներին փրկեն ցեխից ու փոշուց։ Բայց ոչ մի օգուտ։ Դրա համար ուզում ենք գործին միջամտի կառավարությունը՝ հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, որովհետև բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, թե ինչպես են կառավարությունն ու ՏԿԵ-ն հսկայական աշխատանքներ իրականացրել ճանապարհաշինության ոլորտում։
Մեր փողոցի ասֆալտը հազիվ 1-2 կիլոմետր բռնի ու շատ վատ է, որ այդ հարցով բնակիչներս դիմում ենք կառավարությանը, իսկ մարզպետ, քաղաքապետ դիմես, չդիմես, միայն դատարկ ու սին խոստումներ են տալիս։
Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ երբ քամի է լինում, գյուղի էլեկտրասյան լարերը, որոնց մեծ մասն անցկացված են եղել դեռ սովետական տարիներին ու այս 30 տարում ոչ մի դրական աշխատանք չի կատարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից, հիմա խնդրում ենք նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ գյուղը փրկեք էդ արդեն մահվան եզրին կանգնած, կցոններով հարուստ էլեկտրալարերից, ու վստահ ենք, այդ դեպքում ամեն մի ստից քամու ժամանակ գյուղացիները չեն ունենա կորուստներ, մասնավորապես չեն փչանա հեռուստացույցները, կենցաղային իրերը, համակարգիչները, բաքսիները և այլ տեխնիկաներ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։