211652_close_icon
views-count2128 դիտում article-date 21:23 28-08-2026

Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան

Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։  Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։

Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարություններին մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր