211652_close_icon

Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղը Երևանին կապող ճանապարհը կարելի է գրանցել «Գինեսի գրքում». «մարդաբոյ» փոսերի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում, վարորդներն էլ ամենաքաղցր խոսքերով են հիշում պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2689 դիտում article-date 13:31 04-02-2026
Տևական ժամանակ է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ բնակավայրի գլխավոր ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի փոսերի պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ վնասվում են, կոտրվում են անվահեծանները։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերը շրջանցելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել և երջանիկ պատահականությամբ՝ առանց զոհերի ու վիրավորների։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ամբողջ ճանապարհը կարելի է ասել դժվարանցանելի է, ու դրա պատասխանատուն շատերը կարծում են, որ Աբովյանի քաղաքապետարանն է։ Մինչդեռ Աբովյանի քաղաքապետարանն այս ճանապարհի հետ առնչություն չունի։

 Ճանապարհը սպասարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և իրենք էլ պետք է օր առաջ այս պատուհաս ճանապարհից փրկեն վարորդներին։ Վարորդներ, ովքեր ամեն անգամ այս ճանապարհով անցնելիս ամենաքաղցր խոսքերն են ուղղում պատասխանատուներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամն արդեն կարծես թե զբաղվում է խնդրով. հայտարարել են մրցույթ (տենդեր), և արդեն հայտնի է ճանապարհը հիմնանորոգելու մրցույթում շահած ընկերության անունը, որը սակայն ոչ մի աշխատանքներ դեռ չի կատարում՝ պատճառաբանելով, որ եղանակն անբարենպաստ է։

Հուսանք, որ օրերը տաքանալուն պես նախարար Դ. Խուդաթյանի հանձնարարականը կյանքի կկոչվի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր