211652_close_icon
views-count1861 դիտում article-date 14:45 17-08-2026

Զինծառայողի մահվան գործով 1 անձ կալանավորվել է. ՔԿ

ՔԿ-ից հայտնում են՝ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
 
Նա կալանավորվել է:
 
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Նմանատիպ նյութեր