211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:11 30-05-2026

Գողության դեպք՝ Երևանում․ «Սմոք Հաուզ»-ից գաղտնի հափշտակել են ծխախոտներ ու էլեկտրական սարքեր՝ պատճառելով 1․5 մլն դրամի վնաս․ Մաշտոցի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը

Մայիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սմոք Հաուզ» ֆիրմային խանութից առավոտյան ժամը 05։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ծխախոտներ և այլ իրեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մարգարյան փողոց 10/16 հասցեում գտնվող «Սմոք Հաուզ» ֆիրմային խանութի մուտքի դուռը, մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել ծխախոտներ, էլեկտրական սարքեր, պատճառելով 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 31-ամյա Վարազդատ Գ․-ն և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր