«Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը Նիկոսիայում մասնակցել են «Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ-փառատոնի և արժանացել Գրան Պրիի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական աստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյան: Երգչախումբը միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:
Երգչախումբը Հայաստանի և արտասահմանի բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների է մասնակցել և բոլոր փառատոներին արժանացել է գլխավոր մրցանակի /Գրան պրիի/:
Այս տարի նույնպես շատ հագեցած է երգչախմբի ծրագիրը: Ապրիլի 27-ին Հայաստանի Երաժշտական ընկերության դահլիճում երգչախումբը մասնակցել է «Կանչ »կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի և արժանացել գլխավոր մրցանակին / ԳՐԱՆ ՊՐԻԻ/:
Մայիսի 2-ից 7-ը մեկնել են Կիպրոսի հանրապետություն և մայիսի 5-ին Մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել « Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ-փառատոնի և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բարձր ծափահարություններին և ամենակարևորը՝ գլխավոր մրցանակին /ԳՐԱՆ ՊՐԻԻ/: Փառատոնին ներկա էր նաև Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը:
«Շատ գեղեցիկ օրեր ունեցանք, հետաքրքիր էքսկուրսիաներ Նիկոսիայի և Այա Նապայի գեղեցիկ, պատմական վայրերում: Այցելեցինք Նիկոսիայի «Նարեկ» հայկական վարժարան,երգեինք հոգևոր երգեր, ծանոթածանք վարժարանի առօրյային: Իսկ ծովն ու բնությունը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք »-իր խոսքը եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: