2876 դիտում
00:10 07-12-2024
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի համար 2024 թվականը շատ հագեցած տարի էր․ բոլոր փառատոներին երգչախմբերը արժանացել են Գլխավոր մրցանակներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյան։
«Դեպի լույս» և «Կանչ» միացյալ երգչախումբը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել Գլխավոր մրցանակին՝ Գրան պրի։ Մրցույթին մասնակցեց նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան) սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և շվի անվանակարգում արժանացավ Գլխավոր մրցանակին/Գրան պրի/։
«Մայիսի 6-ից 12-ը մեկնեցինք Արաբական Էմիրաթներ և մայիսի 9-ին մասնակցեցինք Դուբայ քաղաքում կայանալիք «Արևելքի բազե» միջազգային մրցույթ-փառատոնին։ Շատ ջերմ ընդունելության արժանացանք, չդադարող ծափահարություններ և ամենակարևորը արժանացանք Գլխավոր մրցանակին /Գրան պրի/։ Աշակերտս՝ մենակատար Արթուր Նիկոլյանը, շատ ոգևորված էր։ Շատ մեծ տպավորությամբ վերադարձանք Հայաստան։ Մայիսի 13-ին արաբ դեսպանը այցելեց Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Երեխաները համերգային ծրագրով ողջունեցին դեսպանին։ Նա մեծ բավականություն ստացած հեռացավ մեր դպրոցից, շատ հավանեց, շատ էր տպավորվել երեխաների ելույթներով»։
Շատ հագեցած տարի էր երգչախմբերի համար հատկապես 2024 թվականը։ Բազմաթիվ համերգներ մանկատներում, զորամասերում, համերգային դահլիճներում, մարզերում և ամենկարևորը հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներ Հայաստանում և արտերկրում։ Բոլոր փառատոներին երգչախմբերը արժանացել են Գլխավոր մրցանակներին /Գրան պրի/։ Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը մեկնել են Եգիպտոս և Շարմ էլ Շեյխ քաղաքում մասնակցել միջազգային մրցույթ-փառատոնի նոյեմբերի 30-ին և արժանացել Գլխավոր մրցանակին /Գրան պրի/։ « Մենք մեծ բավականություն ստացանք, շատ գեղեցիկ փառատոն էր, շքեղ դահլիճ, բազմաթիվ երկրներից մասնակիցներ, չդադարող ծափահարություններ և ամենակարևորը արժանացանք Գլխավոր մրցանակին /Գրան պրի/։ Շատ հագեցած և գեղեցիկ օրեր ունեցանք։ Փառատոնի հաջորդ օրը ելույթ ունեցանք նաև հյուրանոցի դահլիճում։ Ամեն ինչ շատ իրաշալի էր ծովը, բնությունը, արևը և ամենակարևորը՝ Գլխավոր մրցանակը, որը մեր այս տարվար արդեն չորրորդ Գլխավոր մրցանակն է։ Շատ հագեցած տարի էր մեզ համար»- իր խոսքը եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2863 դիտում
15:42 15-05-2023
«Իմ տեսնող աշխարհը»․ Երևանում տեղի է ունեցել «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի համերգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1660 դիտում
11:19 05-12-2024
ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. արտահոսքի հետքերով. «Ժողովուրդ»