211652_close_icon
views-count454 դիտում article-date 19:45 16-07-2026

Դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել

Այսօր ցերեկային ժամերին Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել, հայտնում է Tasnim News-ը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ բռնկման օջախն առաջացել է համալիրի տարածքում գտնվող բիտումի արտադրամասում: Դեպքի վայր են օպերատիվ կերպով ուղարկվել դամբարանի հրշեջ հաշվարկները, ինչպես նաև Մեշհեդ քաղաքի հրշեջ ծառայության բրիգադները: Կրակը տեղայնացվել և հանգցվել է սեղմ ժամկետներում:

Չնայած համալիրի տարածքում արձանագրված թանձր ծխին՝ կրակը չի տարածվել դամբարանի այլ օբյեկտների վրա:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր