Ալի Խամենեին դուրս է գրվել հիվանդանոցից
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին վիրահատությունից հետո այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ 75-ամյա հոգևոր առաջնորդը սեպտեմբերի 8-ին շագանակագեղձի վիրահատության էր ենթարկվել Թեհրանի կլինիկաներից մեկում: Բժիշկների հավաստմամբ՝ վիրահատությունը հաջող է անցել: Խամենեին վերականգնողական կուրս է անցել և այժմ պատրաստ է շարունակել երկիրը ղեկավարել:
Նա Իրանը ղեկավարում է 25 տարի: