Ալի Խամենեին վիրահատության է ենթարկվել
                        Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին այսօր շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել, հաղորդել է իրանական IRIB հեռուստաալիքը:
Վիրահատությունը բարեհաջող է անցել և ներկա պահին Իրանի 75-ամյա հոգևոր առաջնորդն ապաքինվում է Թեհրանի կլինիկաներից մեկում: 
Խամենեին ղեկավարում է Իրանը 25 տարի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

