Ալի Խամենեին կոչ է արել աշխարհի քրիստոնյաներին աջակցել աֆրոամերիկացիներին
                        Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին ամերիկյան վարչակազմն անվանել է բռնակալական և կոչ արել աշխարհի քրիստոնյաներին օգնել ԱՄՆ-ի սևամորթ բնակիչներին:
Twitter-ի իր միկրոբլոգում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ իրական քրիստոնյաները միշտ էլ կանգնում են ստորացվածներ կողքին: 
«Հիսուսն ընդունեց տանջանքները և պաշտպանեց կեղեքվածներին, որպեսզի հակազդի բռնակալներին»,-Twitter-ում գրառել է Խամենեին և հաշթագերով նշել #Jesus, #Ferguson և BlackLivesMatter բառերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

