211652_close_icon
views-count364 դիտում article-date 12:57 03-07-2026

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբեն Ռուբինյան

Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանից լրագրողները հետաքրքրվեցին Ազգային ժողովում հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ՝ մասնավորապես աշխատակազմին առնչվող, ինչին ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց՝ այդ մասին խոսելը պատեհ չի համարում: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Ճշտող հարցին՝ արդյոք նա ազդակներ չի՞ ուղղել ԱԺ որևէ պաշտոնյայի, որ կարող են ճամպրուկները հավաքել, ընդգծեց՝ եթե նման բան աներ, դա կլիներ ժամանակավրեպ:

«ՔՊ վարչությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում: Այս պահին կա գործող ԱԺ նախագահ, կա գործող աշխատակազմ»,- հայտարարեց Ռուբինյանը:   

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե նրա ընտրվելու մեջ «խառն է Թուրքիայի մատը», մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի շնորհավորանքին, ԱԺ նախագահի տեղակալը զարմանք հայտնեց՝ իսկ ինչու չպետք է շնորհավորեր:

«Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ, օրինակ՝ Ռուսաստանից և այլ տեղերից, կամ, ասենք, ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին; Ի՞նչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրություններում»,- ասաց Ռուբինյանը:

Լրագրողների ճշտող հարցին՝ ով է նրան ՌԴ-ից շնորհավորել, պատասխանեց՝ իր գործընկերը:

«Այդ ապուշությունները իհարկե, կարելի է ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան: Էս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ Սերժ Սարգսյանի խմբակցությունից եկան, այդ հարցերը սկսեցին տալ: Որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը: Ոչ մի տեղ քաղաքականապես: Նույնն էլ սպասվում է «Ուժեղ Հայաստան»-ին, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով»,- նշեց Ռուբինյանը:   

Նա տեղեկացրեց՝ քանի որ ԱԺ նախագահի թեկնածու է, նախագահ ընտրվելու դեպքում ինքն ակնհայտորեն չի շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելը:

«Հետևաբար, իրենց կոնսպիրոլոգիայի մի 90 տոկոսը միագամից փլվում է, որ ինձ ընտրելու են ԱԺ նախագահ, որպեսզի Ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ: Բացի այդ՝ դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետև Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից: Հայաստանի ժողովուրդն է, օրինակ՝ վարչապետ Փաշինյանին ընտրել վարչապետ՝ ընտրելով «Քաղաքացիական պայմանագրին»: Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ԱԺ նախագահ՝ միջնորդավորված, որովհետև ընտրել է ՔՊ-ին, ՔՊ-ն էլ՝ պարոն Սիմոնյանին:

Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է ՔՊ-ին՝ ինձ ընտրել որպես թեկնածու, եթե Ազգային ժողովն էլ ընտրի, կդառնամ ԱԺ նախագահ»,- հայտարարեց նա:

Լրագրողների ճշտող հարցին՝ ով է իրեն փոխարինելու, Ռուբինյանն ասաց՝ որքան տեղյակ է, դեռ չկա, բայց, բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն:

Նմանատիպ նյութեր