Դ. Թրամփը մտադիր է նախագահ ընտրվելու դեպքում անօրինական միգրանտներին վտարող հատուկ ջոկատ ստեղծել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր է երկրի նախագահ ընտևվելու դեպքում ստեղծել հատուկ ջոկատներ, որոնք կզբաղվեն անօրինական միգրանտներին վտարմամբ։ Այդ մասին նա հայտարարել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում ունեցած իր ելույթի ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Ես պատրաստվում եմ վտարման հատուկ ջոկատ ստեղծել, որը կզբաղվի առավել վտանգավոր անօրինական միգրանտներին վտարելու գործով, ովքեր խուսափում են արդարադատությունից, ինչպես Հիլարի Քլինթոնը»,-ասել է Թրամփը։
Բացի այդ, նա խոստացել է, որ կկրճատի ներգաղթային ու մաքսային ծառայությունների աշխատակիցների թիվը, ինչպես նաև առաջարկել խստացնել օտարերկրացիներին վիզաներ տրամադրելու գործընթացը։