Էրդողանի՝ նախագահ ընտրվելու դեպքում Գյուլը հավակնում է Թուրքիայի վարչապետի պաշտոնին
Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվի երկրի նախագահ, ապա գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:
Նրա խոսքով՝ Գյուլը մեծ փորձ ունի, և իշխող կուսակցությունը կցանկանար օգտվել այդ փորձից:
Հիշեցնենք, որ նախօրեին նույն կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը հայտարարեց, որ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախանշված են 2014-ի օգոստոսի 10-ին: