211652_close_icon
views-count364 դիտում article-date 20:09 24-06-2026

«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր

44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել են.

«Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։

Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։

Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։

Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։

Եվ դեռ երանի եք տալու իրեն։

Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք…»։

Նմանատիպ նյութեր