211652_close_icon
views-count286 դիտում article-date 19:14 24-06-2026

«Բարսելոնան» չի հրաժարվում Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից

«Բարսելոնան» չի հրաժարվում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից և նոր քայլերի է նախապատրաստվում։

Կատալոնական ակումբն արգենտինացու տրանսֆերի համար պատրաստում է շուրջ 130 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ և վստահ է, որ գործարքի ամենաբարդ հատվածն արդեն հաղթահարված է, քանի որ ֆուտբոլիստը հրապարակայնորեն հայտնել է տեղափոխվելու իր ցանկության մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայում» մադրիդյան ակումբի դժգոհություններին վերաբերվում են որպես առանցքային խաղացողին կորցնելու վտանգի բնական արձագանք և դրանք տրանսֆերի խափանման իրական սպառնալիք չեն համարում։

Նմանատիպ նյութեր