«Մանչեսթեր Յունայթեդը» Հարի Քեյնին շաբաթական 150 հազ. ֆունտ աշխատավարձ է առաջարկում
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ վճարել:
Նշենք, որ Անգլիայի հավաքականի խաղացողը «Տոտենհեմից» պահանջում է աշխատավարձը բարձրացնել, թեպետ նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին և լոնդոնցիներն էլ մտադիր չեն վաճառել նրան:
«Տոտենհեմի» ղեկավարությունը ֆուտբոլիստին արդեն առաջարկել է շաբաթական 100 հազ. ֆունտ աշխատավարձ` ներկայիս 60 հազարի փոխարեն, սակայն Քեյնին այդ առաջարկը չի բավարարում: