211652_close_icon
views-count541 դիտում article-date 21:29 22-06-2026

«Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթողը որակազրկվել է 4 տարով

2023թ. «Ուիմբլդոնի» մրցաշարի հաղթող, աշխարհի նախկին 6-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան (Չեխիա, WTA 122), դոպինգ թեստ հանձնելուց հրաժարվելու համար որակազրկվել է 4 տարով, հաղորդում է BBC-ն։

Արտամրցաշարային ստուգման ժամանակ Մարկետա Վոնդրոուշովան 2025թ. դեկտեմբերի 3-ին հրաժարվել է նմուշ հանձնել։

Հակադոպինգային կանոնների համաձայն՝ թեստավորվելուց հրաժարվելու պատիժը հավասար է դրական դոպինգ թեստի դրական արդյունքի համար նախատեսված պատժին։

Նմանատիպ նյութեր