Ալբանիայի հավաքականի ավագը կարող է որակազրկվել 2 տարով
Ալբանիայի հավաքականի և «Լացիո»-ի կիսապաշտպան Լորիկ Կանային սպառնում է 2 տարվա որակազրկում: Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ Լորիկ Կանան վեճի էր բռնվել խաղադաշտ ներխուժած սերբ երկրպագուի հետ: Եթե ֆուտբոլիստը չկարողանա ապացուցել, որ տվյալ դրրվագում դիմել է ինքնապաշտպանության, ապա նրան խիստ պատժամիջոց է սպառնում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Մասսյական անկարգությունների հետևանքով հանդիպումը դադարեցվել էր: