830 դիտում
17:06 07-12-2014
Հյուսիսային Կորեայի գլխավոր մարզիչը որակազրկվել է մեկ տարով
Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան խիստ պատժամիջոցներ է կիրառել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ Յուն Չեն Սուի և թիմի խաղացող Կիմ Են Իրի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Ասիական կոնֆեդրացիան նման պատիժներ կիրառել է Ասիական խաղերում վերոնշյալ անձանց կողմից ագրեսիվ պահվածքի հետևանքով: Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում տեղի ունեցած մրցաշարի եզրափակիչում հյուսիսկորեացիները 0:1 հաշվով պարտվել էին իրենց իրենց սկզբունքային մրցակից հանդիսացող հարավկորեացիներին: Բաց թողած գոլից հետո Յուն Չեն Սուն անպատշաճ վարքագիծ էր դրսևորել և հանդիպման մրցավարներին մեղադրել էր կաշառակերության մեջ: Նմանատիպ վարքագծով աչքի էր ընկել նաև Կին Ենը, ինչի հետևանքով հեռացվել էր խաղադաշտից: Արդյունքում մարզիչը որակազրկվել է մեկ տարով, իսկ ֆուտբոլիստը՝ կես տարով:
Նմանատիպ նյութեր
5527 դիտում
17:09 27-10-2017
Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով
1053 դիտում
14:35 31-03-2015
Ճապոնիան 2 տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ժամկետը
1851 դիտում
13:06 22-06-2017
ԱՄՆ-ի նախագահը 1 տարով երկարաձգեց Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Այս բաժնից
1201 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1204 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1453 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը