211652_close_icon
views-count2098 դիտում article-date 15:05 17-06-2026

Հայաստանում այսօր նշվում է Հայրերի օրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։

Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և կիրառել։

Առաջինը հայրության արձակուրդն է։ Աշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից։

Բացի այդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման հարցում կարգավորումներ են նախատեսված նաև հայրերի համար։ Այո՛, ոչ միայն մայրը կարող է օգտվել երեխայի խնամքի արձակուրդից, այլև հայրը՝ խնամքի արձակուրդը վերցնելով ամբողջությամբ կամ մաս առ մաս։

Այսօր նաև Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կսահմանվի «ծնողական ժամ» եզրույթը։ Այն աշխատող ծնողներին հնարավորություն կտա օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ (կախված երեխաների քանակից) բացակայել աշխատանքից՝ պահպանելով աշխատավարձը։

Սիրելի՛ հայրեր,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր օրը՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»։

Նմանատիպ նյութեր