Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը
Հայաստանում այսօր՝ հուլիսի 5-ին, նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի սահմանադրությունը ՀՀ իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։
Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: