211652_close_icon
views-count400 դիտում article-date 10:45 09-06-2026

ԱՄՆ-ն կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը:

Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր