Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում․ հովիվը Աղձք գյուղի սարում իր 7 կթու կովերին, 6 ցուլիկներին և մեկ երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ անասուններին թունավորել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի Աղձք բնակավայրի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մկրտչյանը, գնալով գյուղին հարակից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, անակնկալի է եկել ու հայտնվել շոկային վիճակում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մկրտչյանը հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կովերին, 6 ցուլիկներին և մեկ երինջին՝ սատկած։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ նա, թե՛ գյուղացիները ասում էին․ «Նման դեպք չենք տեսել, առողջ անասուններ էին։ Թե ինչից են սատկել, մեզ համար առեղծված է։ Կայծակ էլ չի եղել, որ մտածենք, թե կայծակն է եղել պատճառը։
Մենք միայն մտածում ենք, որ կարող է միտումնավոր թունավորած լինեն, բերել են այս կանաչ հատվածում, թույլ են տվել, որ անասունը ուտի ու սատկի։ Հիմա չգիտենք ինչ անենք, ում դիմենք։ Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ օգնության ձեռք կմեկնի, ու այս ծանր իրավիճակից դուրս կգանք, բայց մինչ այդ ցանկալի է, որպեսզի իրավապահները, հատուկ անասնաբույժները, այդ թվում՝ մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցները գան ու պարզեն եղելությունը։
Սա մեզ համար և՛ ցավ է, և՛ առեղծված»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։