211652_close_icon
views-count46647 դիտում article-date 19:39 28-08-2024

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 2-ամյա տղան Լծեն բնակավայրի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրից բարձրությունից վայր է ընկել ու տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբրեգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն:

Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում՝ Սյունիքի մարզից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Տեղում պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:  

Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալլ, որտեղից էլ Սիսիանի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի կոշիկը:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր