Ինֆորմատիկայի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդրը բուլինգի զոհ է դարձել Ֆիզմաթ դպրոցում․ Oragir.News
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան տեսանյութում խոսել է օրեր առաջ իր որդու՝ Ալեքսանդր Ղազարյանի մահվան մասին՝ դրանում մեղադրելով Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցին, գրում է Oragir.News-ը։
Նա պատմել է, թե ինչպես են իր որդուն՝ Ալեքսանդրին, հասցրել հոգեկան խանգարման, արդյունքում՝ ինքնասպանության:
Նա նշել է, որ իր երեք երեխաները սովորել են հենց Ֆիզմաթ դպրոցում և ինքը հրաշալի ծանոթ է դպրոցում տիրող բարքերին:
«Էդ երեխան եղել ա շատ առողջ երեխա, մարդամոտ, շփվող, կոլեկտիվի կազմակերպիչ, սիրտ, կազմակերպել է երթեր քաղաքից դուրս: 2022 թ. Ալեքսանդրը «Ուսում» դպրոցում սովորելու ժամանակ հանրապետական օլիմպիադայում շահում է 2-րդ տեղ: «Ուսում»-ում երբ Ալեքսանդրը հասավ էդ արդյունքի, սեպտեմբերի 19-29-ը նա, լինելով դեռ փոքր, մասնակցում է ինֆորմատիկայի եվրոպական մրցմանը, նա տարիքով փոքր էր, բայց մասնակցեց ու շահեց բրոնզե մեդալ: Նոյեմբերի 26-ին նա մասնակցում է Բուլղարիայի Շումեն քաղաքում կայացած համաշխարհային մրցմանը ու շահում է բրոնզե մեդալ»,- պատմում է Արթուր Ղազարյանը:
Այդ հաջողություններից հետո Ալեքսանդրին ընդունում են Ֆիզմաթ դպրոց: Ըստ Արթուր Ղազարյանի՝ իր որդին չի ցանկացել հաճախել դպրոց՝ տեսնելով այնտեղ դասավանդման ցածր մակարդակը, հին մեթոդիկան և ցածրորակ նյութերը: Այդտեղ էլ սկսվում են երեխայի հոգեբանական խնդիրները և բուլինգը ոչ միայն դասընկերների, այլև ուսուցիչների կողմից:
Արթուր Ղազարյանի խոսքերով՝ իր որդուն հասցրել են այն աստիճանի, որ նա այլևս չի ցանկացել զբաղվել ծրագրավորմամբ և միջազգային հարթակներում բարձրացնել Հայաստանի դրոշը:
Արդյունքում հոգեկան խանգարման հասած դպրոցական Ալեքսանդրը ինքնասպան է եղել՝ կախվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: