Նախկինում դատված 34-ամյա Ալեքսանդրը դեռ 4 տարի առաջ իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն էր ունեցել 13-ամյա անչափահասի հետ
34-ամյա Ալեքսանդր Յուրիի Պակինսկուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 3-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն քաղաքի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած, 13-ամյա Մ.-ի հետ:
Գործը նոր է հասել դատարան:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: