211652_close_icon
views-count1027 դիտում article-date 17:49 24-05-2026

«Սրանք այսօր չեն մտածում հայ ժողովրդի մասին, մտածում են բերեն մեր երկիրը ադրբեջանցիներով լցնեն, հետո երկրի նեսրում կսկսվեն փոքր պատերազմենրը, հետո կմեծանան դրանք և կդառնա մեծ պատերազմ». Սամվել Կարապետյան

«Պատկերացնո՞ւմ եք, որ Կոտայքի մարզում մոտ 27% աղքատ մարդիկ կան՝ լինելով երևի աշխարհի ամենասիրուն տարածքներից մեկը։ Մեր ազգի ամենակարևոր և նշանակալից գոտիները Կոտայքի մարզում են՝ Գառնին, Գեղարդը, Ծաղկաձորը»,-կոտայքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նկատեց որ գործող իշխանությունն այդ պոտեցիալը չեն օգտագործում և ժողովրդին խաբում են ասֆալտ անելով:

«Սրանք այսօր չեն մտածում հայ ժողովրդի մասին, մտածում են բերեն մեր երկիրը ադրբեջանցիներով լցնեն, հետո երկրի նեսրում կսկսվեն փոքր պատերազմենրը, հետո կմեծանան դրանք և կդառնա մեծ պատերազմ»,-ասաց Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ Հարզդանում նոր ՋԷԿ է կառուցում, որպեսզի էներգետիկ համակարգի անվտանգությունը բարձրացնեն, նաև Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն են բացելու:

«Որպեսի ժողովուրդն ունենա արժանապատիվ աշխատանք՝ որպեսզի հույսները չդնեն, որ դրանք ընտրությունից ընտրություն 10 հազար դրամով խաբեն ժողովրդին»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ նույնիսկ Իջևանում են բնակչության աղքատությունը հասցրել 40%, և այն միտումնավոր է արվում, որովհետև աղքատ բնակչությանը հեշտ է կառավարել;
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր