211652_close_icon
views-count673 դիտում article-date 18:41 16-05-2026

«Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրաժեշտ է տվել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, գրում է ArmSport.am-ը։

«Եկար որպես աստղ՝ հեռանում ես որպես լեգենդ։ Շնորհակալություն քեզ, Ռոբերտ Լևանդովսկի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր պայքարի և այս գույների ներքո անցկացրած յուրաքանչյուր կախարդական ակնթարթի համար։ Կուլեներ ընդմիշտ»,-ասված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

​Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում 37-ամյա լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 191 հանդիպում՝ դառնալով 119 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի կազմում նա երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Նմանատիպ նյութեր