Գողացել են Ռոբերտ Լևանդովսկու «Porsche Cayenne»-ի անիվները
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, այլևս հեղինակություն չի վայելում Դորտմունդում, քանի որ ամռանը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»: Վերջին շրջանում լեհ հարձակվողը այդ պատճառով հայտնվել է մեծ ճնշման տակ և օրերն է հաշվում, թե երբ է հեռանալու Դորտմունդից: Այսօր առավոտյան Լևանդովսկին հայտնաբերել է, որ իր «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները գողացել են: