211652_close_icon

«Բարսելոնան» հայտարարել է դարպասապահ Ինյակի Պենյայի հեռանալու մասին

views-count922 դիտում article-date 22:35 27-08-2025
Կատալոնական ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել դարպասապահ Ինյակի Պենյայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էլչե»՝ վարձակալությամբ հանդես գալու 2025/2026 մրցաշրջանի ավարտին։ Կարևոր է նշել, որ «Էլչե» մեկնելուց առաջ Ինյակի Պենյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2029 թվականի ամառ։

Իսպանիայի Լա Լիգայի անցկացված երկու տուրերում «Էլչեն» հավաքել է երկու միավոր, մինչդեռ «Բարսելոնան» առանց միավոր կորցնելու վաստակել է վեց միավոր։ Հավելենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Էլչեն» Լա Լիգայում կհանդիպեն նոյեմբերի սկզբին և փետրվարի սկզբին։

Նմանատիպ նյութեր