211652_close_icon
views-count3097 դիտում article-date 14:40 22-11-2018

«Բարսելոնան» ցանկանում է, որպեսզի Նեյմարը հրապարակավ հայտարարի ՊՍԺ-ից հեռանալու մտադրության մասին

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Նեյմարին: Goal.com-ը հայտնում է, որ 26-ամյա բրազիլացին ցանկանում է հեռանալ ֆրանսիական ակումբից: Նեյմարի ներկայացուցիչները մի քանի անգամ շփվել են «Բարսայի» ղեկավարների հետ, որոնք հայտնել են, թե որ դեպքում գործարքը կարող է կայանալ: ՊՍԺ-ի հետ բաց կոնֆլիկտից խուսափելու համար «Բարսելոնան» կարծում է, որ Նեյմարը պետք է հրապարակավ հայտարարի իր դժգոհության և թիմը փոխելու ցանկության մասին: Ամենայն հավանականությամբ, բրազիլացին ստիպված պետք է համաձայնվի, որ իր աշխատավարձը նվազեցվի: ՊՍԺ-ում նա վաստակում է տարեկան 40 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր