Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ հանձնարարականը տվեց իր արդյունքը. Դավիթաշենում գարշահոտության վերածված վայրից հեռացվեց 2 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 22-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աշտարակի խճուղում տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակի մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ նշված վայր է ժամանում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը և Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները, ովքեր նշված վայրից մոտ 2 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ են հեռացնում, ապա աղբամանները տեղափոխում են այլ վայր:
Այսօր արդեն աշխատանքների մեծ մասը կատարվել է ու տեղեկացրեցին, որ մնացած աղբն էլ առաջիկա 2 օրերին կտեղափոխեն, մնում է՝ որոշ քաղաքացիներ նորից տարածքը չվերածեն խոզանոցի, իսկ հետո էլ չմեղադրեն Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկին, և Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում ու խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում:
Օգոստոսի 21-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով:
Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ:
Դավիթաշենի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է:
Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում:
Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի