211652_close_icon
views-count262 դիտում article-date 12:59 30-04-2026

14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով

Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8, Գեղարքունիքի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր, Տավուշի մարզում՝ 3 ծրագիր:

Համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 մլրդ 117 մլն դրամի համաֆինանսավորում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց ուղղված է ֆինանսավորումը: Դրանք են՝ գազատարի կառուցում, ճանապարհների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ, ճանապարհների մայթեզրերի կառուցում և տուֆով սալարկում, մշակույթի տների վերանորոգում, խմելու ջրամատակարարման նոր համակարգերի կառուցում, ջրագծերի փոխարինում, լուսավորության ցանցերի կառուցում, գազիֆիկացում, աղբահանության մեքենայի ձեռքբերում, բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում և այլ աշխատանքներ:

Այս համատեքստում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չեն մոռանում հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրել, նաև քաղաքացիներին, որոնք պահանջում են այդ կտրոնները, և դրա արդյունքում հնարավոր է լինում կատարել վերոնշյալ աշխատանքները:

Նմանատիպ նյութեր