1169 դիտում
14:26 24-12-2020
2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին 2020 թվականին հատկացնել 3,64 մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ դրամը ՀՀ 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ գումարը հատկացվում է ՀՀ 116 համայնքների թվով 150 սուբվենցիոն ծրագրերի համար:
Նրա խոսքով, այս տարվա համար նախատեսված է եղել 10 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի համար, բայց կատարված աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարները. «Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, դա պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
19:21 04-01-2025
ՀՀ-ում 2024 թվականին իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵ նախարար
Այս բաժնից
787 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1078 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1021 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին