211652_close_icon
views-count970 դիտում article-date 23:00 24-04-2026

Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է ՄԻԵԴ

Բաքվի գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն ապօրինի Բաքու գերեւարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգ Սուջյանը:

«Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են: Պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը անօրինական գործողություններով է առաջնորդվում»,-ասել է Սուջյանը:

Նմանատիպ նյութեր