211652_close_icon
views-count2482 դիտում article-date 20:51 19-09-2026

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպական դատարան. հայցն ընդունվել է

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանըը հայտնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պաշտոնապես հայտարարում եմ․ իմ գործով ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության Եվրոպական դատարան ներկայացվել է դատական հայց՝ կոնկրետ փաստերի և իրավական հիմքերի հիման վրա, և այն ընդունվել է։
Եվրոպական դատարանում իմ ներկայացուցիչը Սիրանուշ Սահակյանն է՝ իր գործի լավագույն մասնագետներից մեկը և ազգին նվիրված իրավաբան։
Ինձ համար սա կարևոր իրավական քայլ է՝ իմ իրավունքների, արժանապատվության և ճշմարտության պաշտպանության ճանապարհին։
Մի խնդրանք,իմ մասին տեղեկություններ ստանալու համար մի հարցրեք ուրիշներին։ Ինձանից լավ ոչ ոք չի կարող պատասխանել ձեր հարցերին»։

Նմանատիպ նյութեր