211652_close_icon
views-count10907 դիտում article-date 12:56 01-12-2015

12-օր առաջ գերությունից հայրենիք վերադարձած 24-ամյա Անդրանիկին ծնողները դեռ չեն կարողանում տեսակցել նրան. հիվանդանոցից ո՞ւր են Անդրանիկին տեղափոխել

Հակառակորդի կողմն անցած եւ Հայաստանին վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է Շուշիի մեկուսարան. նա կալանավորված է: Նրա հետ քննչական գործողություններ են կատարվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ մինչեւ այսօր ծնողները նրա հետ դեռ չեն կարողացել տեսակցել: Ասել են, որ առաջիկայում հնարավոր կլինի տեսակցությունը, իսկ առողջական վիճակի մասով ասաց, որ նորմալ է եւ բժիշկների հսկողության ներքո: «Բայց նրան տեսնելը դժվար է»,-ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած և նոյեմբերի 18-ին հայրենիք վերադարձված շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը դեռ Ստեփանակերտի հիվանդանոցում է, սակայն այսօր վերադառնալու է ընտանիք: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը: Հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այդ մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:

Նմանատիպ նյութեր