Ես վստահ եմ՝ որևէ մտածող մարդ երբեք ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին. Մանե Թանդիլյան
Ժողովրդի մոտ արդեն վաղուց ընտրական տրամադրություններ են և ես հույս ունեմ որ այս ընտրությունները քաղաքական դատավճիռ են լինելու այս իշխանությունների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Անդրադառնալով նրան, որ «Ապրելու երկիրը» միացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, և ինչպես է գնահատում իրենց շանսերը, նա ասաց. «Մենք արեցինք քայլ, որը պիտի մեկտեղի ընդդիմադիրների ձայնը։ Իրականում մենք երկար քննարկումներ ենք ունեցել մասնակցության ձևաչափի մասով և ամենաարդյունավետ և մեր ռեսուրսի ճիշտ իրացման տարբերակը տեսել ենք այս ձևաչափում, որպեսզի ոչ մի ընդդիմադիր ձայն ուղղակի չանհետանա կամ չփոշիանա, չկորի, չծառայի այլ նպատակի։ Հետևաբար մեր մասնակցությունը տարածքային թիմերի միջոցով «Ուժեղ Հայաստանի» հետ, հենց այդ մասին է, որ երկրում օր առաջ պիտի իշխանափոխություն լինի։ Ես վստահ եմ, որ որևէ մտածող մարդ, որ դատողություն անի ընտրության գնալուց, երբեք ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ տրվել են մանիպուլյացիա, ես դա վստահ գիտեմ։
Վերջերս գրքեր եմ ընթերցում նաև այդ մասին, թե ինչպես է նա կարողանում ազդել մարդկանց ուղեղների վրա, նա դրանով է զբաղված, ոչ մի բանական մտածող, սառը դատող անձ չի կարող ուղղակի նրան աջակցել»։