211652_close_icon
views-count868 դիտում article-date 17:20 22-04-2026

Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ,Ղարաբա՞ղ. Սերժ Սարգսյանը՝ իր ներկայության հետ չհաշտվողների մասին հարցին ի պատասխան

Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի՝ «Դուք չեք մասնակցում ընտրություններին, բայց ձեր անունը շարունակում է խանգարել շատերին, չեն կարողանում հաշտվել ձեր ներկայության հետ» հարցին:

«Ցավոք սրտի ինձ համար ուրիշ այլ տեղ չկա»,- tert.am-ի փոխանցմամբ, նշել է Սարգսյանը: Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երրորդ նախագահի գործով դատական նիստը:

Նմանատիպ նյութեր