211652_close_icon
views-count1390 դիտում article-date 17:32 03-11-2023

Սերժ Սարգսյանը շատ հրաշալի պատասխան է տվել Արշակ Կարապետյանի նշանակման վերաբերյալ հարցին. Քոչարյան. News.am

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը միշտ հակասական հայտարարություններով հանդես եկած ուժային կառույցի ներկայացուցիչ է եղել եւ պատահական չէ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում նա միակ պաշտոնյան է եղել, որ երկու անգամ է կանչվել հարցաքննության:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինքը շատ անհանգստացած էր՝ ինչո՞ւ երկրորդ անգամ կանչեցին: Հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն անընդհատ փնտրում էր դրա պատճառները, թե ինչու են այդ հարցերը տալիս, նաեւ իր ընտանիքի հետ կապված ինչ-որ դրվագներ: Տնտեսական գործունեության մասին է խոսքը:

Հետագայում, երբ մենք լսեցինք իր ենթակայության տակ գործած բրիգադի հրամանատարի ներկայացրած փաստերը, անմիջապես հարց առաջացավ, որ Արշակ Կարապետյանը պետք է պատասխանի լրացուցիչ հարցերի եւ մենք կանչեցինք նրան երկրորդ անգամ: Մենք այդ դրվագները ներառել ենք եզրակացության մեջ: Ընթերցողները շատ լավ հասկանում էին, որ մենք խնդիր ենք ունեցել հետախուզական ծառայության, նրա ուղղորդման, նրա գործողությունների մեջ մինչ քառօրյա պատերազմի սկսելը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ նշեց, որ իրենք Սերժ Սարգսյանին հարց են ուղղել՝ եթե Արշակ Կարապետյանին հանել էիք, ինչո՞ւ նշանակեցիք ռազմական կցորդ Մոսկվայում. «Էնքան գրավիչ պատասխան է տվել պարոն Սարգսյանը: Երբ մի օր այդ պատասխանը հանրայնացվի, հստակ կլինի, թե պարոն Սարգսյանն ինչ հրաշալի պատասխան է տվել Արշակ Կարապետյանի նշանակմանը»:

Դիտարկմանը, որ գործող իշխանությունն էլ է պաշտոն տվել Արշակ Կարապետյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այդ անձը կցորդ լինելով, օգտագործելով իր հմտությունները, կարողացել է վստահություն ներշնչել նաեւ նոր ձեւավորված իշխանության մոտ: Հետագայում երբ իշխանությունները գիտակցեցին Արշակ Կարապետյանի վտանգավոր, հիվանդագին նկրտումները, լավ է, որ փոփոխությունները արագ տեղի ունեցավ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր