«Շուն ու շանգյալը» դու ես և քո ամբողջ թիմն է». Լեւոն Զուրաբյանը՝ Փաշինյանին․ aravot.am
«Շուն շանգյալը» դու ես, ես ինձ հիմա իրավունք եմ վերապահում իրեն ասել սա, «շուն շանգյալը» քո ամբողջ թիմն է, մեղք է այս ժողովուրդը, որ ձեր ձեռքն է ընկել»,- aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի համագումարի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին:
«Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել անձնիշխանություն, նա ոչնչացնում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, կազմաքանդում է Հայ Առաքելական եկեղեցին, ամենուրեք սերմանում է պառակտում, անօրենություն, բաժանում, սա է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժառանգությունը։ Հիմա էլ ասում է՝ ես չեմ հավատում, որ այդքան «շուն ու շանգյալ» կա, որ այդ մարդկանց օգտին կարող են քվեարկել:
Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի, բայց երբ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ու կարևոր չի՝ ժողովրդի մեծ հատված է, թե փոքր, դա բնորոշում է նրա ամբողջ բնութագիրը և պատկերը։ Սա մեզ համար աններելի և անընդունելի վերաբերմունք է, որովհետև հայ ժողովրդին այսպես վերաբերվել չի կարելի, հայ ժողովրդին պետք է սիրել, գուրգուրել»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում